Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Նիկո՛լ, Թուրքիայի գործակալ Արաբաթդ ո՞նց է

Նիկո՛լ, Թուրքիայի գործակալ Արաբաթդ ո՞նց է
20.12.2025 | 14:37

Դավաճանաոհմակը ԽՍՀՄ ժամանակների մի հայալեզու թուղթ է հրապարակել ու ներկայացնում է դա որպես ապացույց, թե Եզրաս արքեպիսկոպոսը խորհրդային ՊԱԿ-ի գործակալ է եղել։

Ե՞վ...

Նիկոլ Անհո՛ղ, եթե այսքանը «բացահայտել» ես, ապա մանրամասնի, թե ի՛նչ գծով է գործակալ եղել։

Ի դեպ, ըստ բազմաթիվ աղբյուրների Վազգեն Ա-ն 1955-ին կաթողիկոս է դարձել, քանի որ ԽՍՀՄ-ի գաղտնի ծառայությունների հետ է համագործակցել։

Նիկոլ Անհող, թիմիդ մեծ մասը գոյություն ունեցող սորոսական և թուրքական գործակալներ են, ընկել ես մեռած ԽՍՀՄ-ի գործակալների հետևի՞ց...

Ծիծաղելի է։

Այլ պետությունների և աղանդավոր «եկեղեցիների» շահերը սպասարկող ցինիկ թիմակիցներիդ էլ ասա տեղները վեր ընկնեն...

Ռեմայի տիրոջ Անո, նախ՝ խոսքը քեզ է վերաբերում...

Ի դեպ, եթե մտածում ես, որ հրապարակ նետված «գաղտնազերված» թղթի կտորին պետք է հավատանք, ապա ես էլ կհավատամ այն վարկածին, որ ՀՀ ԱԱԾ գործակալ Արաբաթ «օմեգա» Միրզոևը թուրքական գործակալ է։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ